Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Պուտինը և Էրդողանը հանգամանալից քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում

Պուտինը և Էրդողանը հանգամանալից քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում
08.11.2020 | 18:15

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, քննարկվել է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում: Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ հեռախոսային շփումների մասին: Այս շփումները կենտրոնացած էին ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման տարբերակներ գտնելու և քաղաքական ու դիվանագիտական կարգավորման հասնելու վրա: Հաստատվել է հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու նպատակով փոխգործակցության փոխադարձ պատրաստակամությունը:

Դիտվել է՝ 1764

Մեկնաբանություններ